Նալբանյանը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է իրավիճակը սահմանին և շփման գծում 5 հոկտեմբերի 2015 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձել են իրադրության առնչվող խնդիրներին։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։ Զրուղակիցներն անդրադարձել են Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկել Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հոկտեմբերի 4-ին «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների ընթացքում անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը ասել է, որՀայաստանի զինված ուժերն այսօր ի վիճակի են ինքնուրույն ապահովել իրենց տարածքի անվտանգությունը, նրանք ունեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Բորդյուժան նաև մտահոգությունն է արտահայտել Հայաստանի սահմանի գնդակոծությունների առնչությամբ: «Կարծում եմ, որ անընդունելի է, որ Հայաստանի տարածքները գնդակոծվում են, երբ խաղաղ բնակիչների նկատմամբ օգտագործվում են ծանր զինատեսակներ», - ասել է նա: Բորդյուժան նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը կմիջամտի իրավիճակին, եթե Հայաստանը դիմի իր դաշնակիցներին և վերջիններս որոշում կայացնեն օգնության ձեւի մասին: «Դա կարող է լինել քաղաքական կամ նյութատեխնիկական, կամ էլ ռազմական օգնություն: Ամեն ինչ կախված է հավաքական անվտանգության խորհրդի որոշումից»:, - ասել է նա: Սեպտեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների բացման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին։ Նա նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններն անուշադրության չեն մատնում այդ խնդիրը: Նույն օրը Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ անդրադառնալով հարցին, թե մտահոգիչ չէ, որ ՀԱՊԿ-ն սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում նկատել է, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է», - ասել է նա: ԻՍԿ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Օլեգ Բելակոնևը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են մտածում բելառուսական գլխավոր շտաբում Հայաստանի սահմաններին չդադարող լարվածության և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության մասին, հայտարարել է, որ Մինսկը պատարստ է կատարել դաշինքի շրջանակներում իր բոլոր պարտականությունները: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |