Մոսկվայում կքննարկվի ՀԱՊԿ կոալիցիոն բանակի ձեւավորման հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբերի պետերի նիստին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի խորհրդակցության ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության նախագիծը, անդամ երկրների գլխավոր շտաբերի եւ ՀԱՊԿ միավորված շտաբի համագործակցության մեխանիզմի ձեւավորումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, կադրերի եւ մասնագետների համատեղ պատրաստումը հօգուտ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, «Ռուբեժ-2006» համատեղ համալիր օպերատիվ-տակտիկական զորավարժությունների արդյունքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---