ԵԽ-ն դուրս կգա մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից 7 հոկտեմբերի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը դուրս է գալիս մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից: Այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը: «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու իր որոշման մասին: 2014-ի հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներին, որոնք միտված էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև երկխոսության վերականգնմանը: Չնայած այդ նախաձեռնություններին՝ երկրում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր դրությունը վատթարացել է», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Դեռ 2014-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ, Contact.az-ին հղումով գրում է Civilnet.am-ը: 35 ակտիվիստի ստորագրությամբ կոչում նշված էր, որ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը կազմված է հիմնականում կառավարական պաշտոնյաներից, խորհրդարանի անդամներից և իշխանամետ ՀԿ-ների ներկայացուցիչներից: Ակտիվիստների կոչը, սակայն, անտեսվել է: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։ Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |