Արտոնությունների կրճատում և հասցեական սուբսիդիաներ. Հարկային օրենսգրքի նոր նախագիծը հաստատվել է 8 հոկտեմբերի 2015 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է ՀՀ-ում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթին, նշել է. «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը՝ համադրելով և համակարգելով հարկերի հաշվարկման, հաշվառման, վճարման պրակտիկան տարբեր հարկերի մասով, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգիրքը տնտեսագիտական այն համոզմունքի վրա, որ պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները և դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից», -ասել է վարչապետը՝ նշելով, որ այս մոտեցումը ողջունելի է, եթե, իհարկե, հնարավոր է արդյունավետորեն իրականացնել նման հասցեագրված սուբսիդավորումը: «Ինձ անհրաժեշտ են հիմնավորումներ, որ արտոնություններից հրաժարումը ոչ թե վատացնում, այլ իրականում լավացնում է դրա կարիքն ունեցող մեր քաղաքացիների վիճակը: Այսօրվանից այս օրենսգրքի նախագիծը պետք է լայնորեն քննարկվի, մինչև ընդունումը յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, հայտնի իր մտահոգությունը և ստանա պատասխաններ», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով էկոնոմիկայի, գյուղատնտեսության, Էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, կրթության և գիտության, առողջապահության նախարարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակացույց: Աբրահամյանը հորդորել է բոլոր պետական մարմիններին ևս ակտիվորեն քննարկել այս նախագիծը, քանի որ «Հարկային օրենսգիրքն, իրոք, շատ կարևոր փաստաթուղթ է մեր տնտեսության զարգացման համար»: Օրինագծերի փաթեթը Ազգային ժողով կներկայացվի 2016-ին: Հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությունը` USAID-ն: ԱՄՆ ՄԶԳ-ն 2014-ի մայիսի 7-ին ներկայացրել էր «Հարկ վճարողների ընկալումներ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անդրադարձել է Հայաստանում հարկերի մասին պատկերացումների բարելավման խնդրին` միաժամանակ կարևոր դեր հատկացնելով պետական-մասնավոր հատվածների միջև երկխոսության ամրապնդմանը և կամավոր օրինապահության մշակույթի արմատավորմանը, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսական աճի և ազգաբնակչության սոցիալական բարեկեցության համար: Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը և հարկային բեռի նվազեցմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |