Պետդեպ. Թուրքիան իրազեկվել է Սիրիայի ընդդիմությանն աջակցության ծրագրի վերանայման մասին![]() 10 հոկտեմբերի 2015 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտնել է Թուրքիային, որ մտադիր է վերանայել սիրիական ընդդիմությանն աջակցելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ նրա, թուրքական իշխանություններն իրենք պետք է հայտնեն իրենց տեսակետն այդ հարցում: Ավելի վաղ` հոկտեմբերի 9-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կարող է վերանայել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դիմակայող ընդդիմության մարտիկների նախապատրաստման ծրագիրը: Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենքն ու զինամթերքը կհանձնի չափավոր սիրիական ընդդիմության որոշ խմբերի: Մինչ այդ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշել է կրճատել սիրական ընդդիմության վարժեցման և սպառազինման ծրագիը, որի համար 500 մլն դոլար էր հատկացվել: Ինչպես ասել են Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները, նման որոշումը կապված է ծրագրի ձախողման հետ` ԱՄՆ զինվորականներին չի հաջողվել ցամաքային ուժեր նախապատրաստել, որոնք կկարողանային դիմագրավել «Իսլամական պետության» ահաբեկիչներին: ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հոկտեմբերի 9-ին Լոնդոնում կայացած ճեպազրույցում հաստատել է, որ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հիմնովին վերանայել սիրիացի ապստամբներին աջակցելու ծրագիրը: Ըստ Քարթերի, այդ հարցի շուրջ առաջարկներն առաջիկայում կներկայացնի նախագահ Օբաման: ԱՄՆ-ն այլևս չի հավաքագրի չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին հետագայում նրանց Հորդանանում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում vվարժեցնելու համար, հայտնել է պարբերականին ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը, որը սակայն չի ցանկացել նշել անունը: Ըստ նրա, փոխարենը ԱՄՆ-ն փոքր ուսումնական կենտրոն կստեղծի Թուրքիայում, որըեղ կվարժեցվեն սիրիական ընդդիմության խմբերի առաջնորդները` հիմնականում օպերատիվ գործողությունների: Մինչդեռ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է լրագրողներին, որ ծրագիրը ոչ թե կասեցվում է, այլ փոխում է ուղղվածությունը: Պենտագոնի ծրագրի հնարավոր վերանայման մասին դեռևս սեպտեմբերին հայտնել էր The Wall Street Journal-ը բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |