Թուրքիայում հայտնաբերվել է Հայոց ցեղասպանության հնարավոր զոհերի զանգվածային գերեզմանը

PanARMENIAN.Net - Թուրք ժանդարմները հրամայել են երկրի գյուղերից մեկի բնակիչներին լռել հոկտեմբերի 17-ին հայտնաբերված զանգվածայիին գերեզմանոցի մասին, որը կարող է լինել Հայոց ցեղասպանության զոհերի գերեզմանը: Ըստ քրդական Ulkede Ozgur Gundem թերթերի, Քսիրաբեբաբա գյուղի բնակիչները գերեզման են փորելիս եղել իրենց հարազատներից մեկի համար, երբ մի քարանձավ են հայտնաբերել, որ լի էր մոտավորապես 40 մարդու ոսկորներով եւ գանգերով: Քսերաբեբաբայի բնակիչները ենթադրել են, որ հայտանբերբել են գյուղի մոտ 300 բնակիչների` ազգությամբ հայերի գերեզմանները, որոնց սպանել են 1915 թվականին: Նրանք հայտնել են այդ մասին Ակարսուի ոստիկանությանը: Թուրքական բանակի սպաները հրամայել են փակել քարանձավի մուտքը եւ լռել հայտնաբերված մասունքների մասին: Ընդ որում, նրանք հայտարարել են, թե այդ փաստի վերաբերյալ հետաքննություն կտարվի: Քրդական թերթը հաղորդում է, որ թուրք զինվորականները փորձել են թաքցնել այդ տեղեկությունը: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել քարանձավ: Զինվորականները նաեւ արգելել են գյուղի բնակիչներին ցույց տալ քարանձավի ճանապարհը:



Մինչդեռ, Սոդերտրոն համալսարանի պատմության պրոֆեսոր Դեվիդ Գաունթը գտնում է, որ քարանձավում հայտանաբերվել են մոտակա Դարա (այժմ Օգյուզ) քաղաքից մոտ 150 հայ եւ 120 ասորի տղամարդկանց մասունքները, որոնք սպանվել են 1915 թվականի հունիսի 14-ին, հաղորդում է «Ասպարեզը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---