Աղբյուր․ ՈւԵՖԱ-ն կհետաքննի լուրը, թե ալբանացիները հայերին հաղթանակի դիմաց 2 մլն եվրո են վճարել [ֆոտոռեպորտաժ]![]() ![]() PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։ Այդ մասին գրում է սերբական Kurir.rs պարբերականը։ Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։ Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով: Եթե լուրը հաստատվեց, Ալբանիան կհեռացվի Եվրո 2016-ի մասնակիցների ցուցակից՝ իր տեղը զիջելով Դանիային։ Իր հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժնի աշխատակիցն ասել է, որ լուրերի իսկության մասին հարցը կմեկնաբանի ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, գրում է Zham.am-ը: Մի քանի րոպե խոսափողին չմոտենալուց հետո աշխատակիցն ասել է, թե «ֆեդերացիան, եթե նպատակահարմար գտնի, պաշտոնական հաղորդագրություն կտարածի»: Ալբանացիները տոնում են իրենց օգտին առաջին գոլը Ցուցատախտակը՝ հայերի երկու ինքնագոլից հետո ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |