ՀՀ կառավարությունը հավանություն կտա «ՎիմպելԿոմ» ընկերության կողմից «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին 6 նոյեմբերի 2006 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն կտա հունական OTE եւ ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունների միջեւ գործարքին` «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է ծանոթանանք գործարքի պայմաններին եւ բաժնետոմսերի գնին»,- նշել է նա: Մեկնաբանելով ռուսական կողմին փոխանցվող ռազմավարական նշանակության օբյեկտների քանակի աճի վտանգավորության վերաբերյալ շրջանառվող կարծիքը` նախարար Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական օբյեկտներում ռուսական կապիտալի աճը վտանգավոր չէ, քանի որ Ռուսաստանը երբեք չի չարաշահել տնտեսական լծակները, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |