Պենտագոն. Զենքը Սիրիայում փոխանցվել է արաբներին, ոչ թե քրդերին![]() 16 հոկտեմբերի 2015 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այն հարցի վերաբերյալ, թե ում է բաժին հասել Սիրիայում ամերիկյան ինքնաթիռներից նետված զինամթերքը` բեռը ստացել են միայն «արաբական խմբերի» գրոհայինները, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ, ոչ թե քրդական կազմավորումները: Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին և ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ կապված այն ռազմական օգնության հետ, որն, ինչպես կարծում է Անկարան, այդ երկրները տրամադրում են սիրիացի քրդերին: ԱՄՆ և դաշնակիցների կոալիցիայի ռազմաբեռնատար ինքնաթիռները հոկտեմբերի 11-ին 50 տոննա զինամթերք են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հասակա գավառը: Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ իր կարծիքով բեռների մի մասը հայտնվել է քրդերի խմբավորումների մոտ, ինչին դեմ է հանդես գալիս Թուրքիան: «Օդային ճանապարհով հասցված զինամթերքը ստացել են միայն արաբական խմբերը, որոնց առաջնորդները նախապես ստուգվել են: Այդ խմբերը Սիրիայում ԻՊ դեմ պայքարող ցամաքային ուժերի մաս են կազմում»,-ասել է Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին`չհիշատակելով քրդերին: Ներկայումս քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի հարցումով: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄն դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին և Մոսկվային, որ անթույլատրելի է ռազմական օգնությունը սիրիացի քրդերին: Մոսկվան պատասխանեց, որ նման օգնություն քրդերին չի ցուցաբերում: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն էր հայտնել, որ ԱՄՆ կողմից Սիրիական ազատ բանակին փոխանցվող զենքը կարող է հայտնվել ԻՊ ահաբեկիչների ձեռքում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդակաան ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |