Բաքվին դուր չի գալիս, որ Վրաստանում հայ գեներալի հուշարձան են կանգնեցնելու 7 նոյեմբերի 2006 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ջավախքում հայ գեներալին հուշարձան կանգնեցնելու հարցում պաշտոնական Թբիլիսին բոլոր միջոցները կկիրառի, որպեսզի դա չազդի Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Գաբաշվիլին: Հիշեցնենք, որ վրացական շրջան Ջավախքում, որտեղ հայեր են բնակվում, նախաձեռնվել է հայ գեներալ Գուրգեն Դալիբալթայանի հուշարձանի կանգնեցումը, ով մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Շրջանի նոր գործադիր իշխանությունը, որտեղ եւս հայեր են ներկայացված, հայտարարել է, որ նրանց որոշումը բավական է հուշարձանի բացման համար: Վրաստանի մշակույթի նախարարը եւս հաստատել է, որ Վրաստանի օրենսդրության համաձայն, հուշարձանի կանգնեցման հարցը որոշում են իշխանության տեղական մարմինները: «Սակայն երբ այդպիսի հարցերը քաղաքական նրբերանգ են ստանում, մենք պետք է հաշվի առնենք մեր հարեւան Ադրբեջանի շահերը»,- ընդգծել է Գ. Գաբաշվիլին: Նա ասել է, որ Վրաստանը շատ լավ հարաբերությունների մեջ է եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ, բայց «այդպիսի հարցերը, որոնք անհանգստացնում են մեր ընկերներին, իհարկե, մենք հաշվի կառնենք», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |