ՌԴ ՊՆ. ԻՊ-ն կարող է օգտագործել Աֆղանստանի տարածքը ԱՊՀ և Չինաստան մտնելու համար![]() 17 հոկտեմբերի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները կարող են օգտվել Աֆղանստանի տարածքից ԱՊՀ երկրներ և Չինաստան ներթափանցելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: «Վերջին շրջանում Աֆղանստանի տարածքում զգալիորեն աճել է «Իսլամական պետության» խմբավորումների ահաբեկչական ակտիվությունը: Աֆղանստանի տարածքն կարող է օգտագործվել ԱՊՀ Կենտրոնական Ասիայի երկրներ և այնուհետ` Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջան `էքսպանսիայի համար»,-ասել է Անտոնովը Սիանգշանի 6-րդ համաժողովում: Ըստ նրա, ներկայումս Աֆղանստանում մինչև 50 հազար գրոհային կա, որոնք միավորված են ավելի քան 4 հազար ջոկատում և տարբեր ուղղվածության խմբերում: «Հաշվի առնելով, որ երկրից դուրս են բերվել Անվտանգության աջակցության միջազգային ուժերը, բաց է մնում հարցը` արդյոք Քաբուլն ունակ է ինքնուրույն հակազդելու այդ սպառնալիքին»,-ասել է փոխնախարարը: Անտոնովը հավելել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս աջակցել Աֆղանստանի կառավարությանը երկկողմ ձևաչափով և ՇՀԿ և ՀԱՊԿ գործընկերների հետ միասին` նպաստելու համար այդ երկրում ազգային հաշտեցմանն ու տնտեսության վերականգնմանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Չինաստանի ռազմական գիտությունների ասոցիացիայի և ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված Սիանգշանի 6-րդ համաժողովին: Համաժովը կշարունակի աշխատանքը մինչև հոկտեմբերի 18-ը: Հոկտեմբերի 16-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհուրդի Ղազախստանում կայացած նիստի մասնակիցները պայմանավորվել են ԱՊՀ անդամ երկրների սահմանների համատեղ պաշտպանության մասին` ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում: Համաժողովի գլխավոր թեմաներից էր իրավիճակն Աֆղանստանում, որը ՌԴ նախագահ Պուտինը ճգնաժամայինին մոտ համարեց: «Տարբեր տեսակի ահաբեկիչները գնալով ավելի մեծ ազդեցություն են ստանում և չեն թաքցնում հետագա էքսպանսիայի մտադրությունները: Նպատակներից մեկն է` ներխուժել Կենտրոնական Ասիա: Մենք պետք է պատրաստ լինենք համախմբված արձագանքելու համար»,-ասել է Պուտինը: Ըստ Պուտինի, դրան կնպաստի նաև 2016-2020 թթ. համար նախատեսված սահմանային անվտանգության ամրապնդման ոլորտում համագործակցության նոր ծրագիրը: «Այն նախատեսում է ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմավորման հնարավորություն սահմանին առաջացած ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար»,-ասել է ՌԴ նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |