ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները Թուրքիայում հարձակվել են օդանավակայանի վրա

ԶԼՄ-ներ. Քուրդ զինյալները Թուրքիայում հարձակվել են օդանավակայանի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները հարձակում են գործել երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքքյարի օդանավակայանի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sabah-ի վրա հղումով:

Քուրդ զինյալները գրոհել են օդանավակայանի տերմինալի շենքն ինքնաձիգերով: Օդանավակայանը պաշտպանող ոստիկանները պատասխան կրակ են բացել, որից հետո քուրդ գրոհայինները նահանջել են: Անվտանգության ուժերը գործողություն են սկսել գրոհայիններին չեզոքացնելու նպատակով:

Հաքքյարի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ: Շինարարությունը սկսվել էր 2010-ի հուլիսին և բազմիցս ընդհատվել շրջանում անկայուն իրավիճակի պատճառով, կապված քուրդ անջատողականների գործունեության հետ: Այժմ օդանավակայանը չի աշխատում Հաքքյարիում լարված իրավիճակի պատճառով:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---