Մերկելը խոստացել է արագացնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Մերկելը խոստացել է արագացնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որը գտնվում է Ստամբուլում, խոստացել է, որ Գերմանիան կարագացնի Թուրքիայի անդամակցության գործընթացը Եվրամիությանը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք առավել դինամիկ դարձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և բանակցություններ սկսել տնտեսությանը և դրամային քաղաքականությանը վերաբերող 17-րդ կետի շուրջ»,-ասել է նա: Մյուս կետերն, ըստ Մերկելի, կքննարկվեն ավելի ուշ:

Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ մինչև 2016-ի հուլիսը ԵՄ անդամ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կսահմանվի: Մինչ այդ ժամկետը պետք է ուժի մեջ մտնի ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, որով երկիրը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացիներին, հավելել է նա: Թուրքիայի վարչապետը նշել է, որ դա պետք է նպաստի միգրանտների խնդրի կարգավորմանը, հայտնում է Lenta.ru-ն:

«Միջազգային հանրությունը պետք է համախմբված զբաղվի փախստականների խնդիրներով: Այդ հարցը հնարավոր չի լինի լուծել չկարգավորելով իրավիճակը Սիրիայում: Պայքարն ապօրինի ներգաղթի դեմ Գերմանիայի հետ մեր համագործակցության գլխավոր թեմաներից մեկն է»,-ասել է նա:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---