Ելնելով իր սեփական առանցքային շահերից` Եվրոպան չի կարող թույլ տալ Հարավային Կովկասի ապակայունացումը

PanARMENIAN.Net - 2007 թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Գերմանիայի կառավարությունն առաջ կտանի Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (ԵՀՔ) բարելավման գաղափարը, որպեսզի իրատեսական դարձնի երեք հարավկովկասյան երկրների ինտեգրումը ԵՄ-ին: Այդ մասին ասել է ԱՄՆ Մարշալի Հիմնադրամի ավագ փորձագետ, դոկտոր Յորգ Հիմելրայխը: Նրա խոսքերով, Գերմանիայի կառավարությունը լավ տեղեկացված է Հարավային Կովկասի բազմաթիվ խնդիրների մասին, «որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում եվրոպական անվտանգությանը»: Նրա խոսքերով, ելնելով իր սեփական առանցքային շահերից, Եվրոպան չի կարող թույլ տալ այդ տարածաշրջանի ապակայունացումը: Բացի Եվրոպական Հարեւանության Քաղաքականությունից, ԵՄ-ն կարող է լրացուցիչ գործիքներ առաջարկել տարածաշրջանային համագործակցության եւ եվրոպական ինտեգրման համար, հայտնում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---