ԶԼՄ-ներ. Սիրիայում ԱՄՆ ինքնաթիռներով հասցված զենքը կկիսեն արաբները և քրդերը![]() 23 հոկտեմբերի 2015 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ամերիկյան ինքնաթիռներից գցված զենքը կբաշխեն կոալիցիոն ուժերի միջև, որոնք ներառում են ինչպես արաբական խմբեր, այնպես էլ քրդական միավորումներ, գրել է Washington Post-ը կոալիցիոն հրամանատարների վրա հղումով: Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ և կոալիցիայի նրանց դաշնակիցները մոտ 50 տոննա զինամթերք են իքնաթիռներից ցած նետել Սիրիայի հյուսիսային Հասակա գավառում: Սկզբից Պենտագոնում ասացին, որ բեռների մի մասը հայտնվել է քուրդ զինյալների մոտ: Սակայն հետո հայտարարեցին, թե զենքը ստացել են միայն «արաբական խմբերը», որոնք պայքարում են ԻՊ դեմ: Քրդական և արաբական ջոկատներից բաղկացած «Բուրկան ալ Ֆուրան» խմբավորման հրամանատար Հաքի Քոբանին հայտարարել է, որ զինամթերքը կարող է բաշխվել ռազմաճակատի ամբողջ 700 կմ երկայնքով, այդ թվում նաև այն վայրերում, որտեղ տեղակայված են քրդական աշխարհազորայինների ջոկատները: «Թե որ ռազմաճակատ կհասցվի զենքը, կորոշեն «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», որոնք միավորում են արաբական և քրդական ջոկատներ: Ամեն դեպքում 30 տոննա զինամթերքը բավարար չէ: Ռազմաճակատի երկարությունը 700 կմ է»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական ընդդիմությունն ու քրդերը դաշինք են կնքել` «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: Դաշինքը ստացել է «Սիրիայի ժողովրդակաան ուժեր» անվանումը: Դաշինքի կազմում միավորվել են Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը, ինչպես նաև Սիրիական արաբական կոալիցիան, որի կազմի մեջ են մտնում ԱՄՆ կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության միավորված ստորաբաժանումները: Քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի խնդրանքով: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄն դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին և Մոսկվային, որ անթույլատրելի է ռազմական օգնությունը սիրիացի քրդերին: Մոսկվան պատասխանեց, որ նման օգնություն քրդերին չի ցուցաբերում: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն էր հայտնել, որ ԱՄՆ կողմից Սիրիական ազատ բանակին փոխանցվող զենքը կարող է հայտնվել ԻՊ ահաբեկիչների ձեռքում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |