Ադրբեջանի փոխվարչապետ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կսկսի գործել 2016-ի 3-րդ եռամսյակից

Ադրբեջանի փոխվարչապետ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին  կսկսի գործել 2016-ի 3-րդ եռամսյակից

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջ հզորությամբ կաշխատի 2016-ի երրորդ եռամսյակից: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը։

«Թուրքիայում երկաթուղու շինարարության աշխատանքների ավարտը նախատեսված է 2016-ի առաջին կեսին: Կարծում եմ՝ այն լիարժեքորեն կսկսի գործել 2016-ի երրորդ եռամսյակից»,-ասել է Շարիֆովը:

Ադրբեջանի փոխվարչապետը նաև նշել է, որ 2016-ին Բոսֆորի մոտ երկաթուղու կառուցման շրջանակում նախատեսվում է երկաթուղային թունելի կառուցում, Trend-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Այդ թունելի շահագործումը կավելացնի Բաքու-Թբիլիսի-Կարսի կարևորությունը»,-հավելել է նա:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը տեղի է ունենում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։

Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008-ին նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր $600 մլն: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---