ԻՊ ահաբեկիչները պայթեցրել են անտիկ Պալմիրայի սյուները

ԻՊ ահաբեկիչները պայթեցրել են անտիկ Պալմիրայի սյուները

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Սիրիայում գտնվող անտիկ դարաշջանի Պալմիրայի սյուները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին լիբանանյան ԶԼՄ-ների վրա հղումով: Սյուների քանակն ու ստեղծման տարեթիվը չի նշված:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գրոհայիններն օգտագործել են հինավուրց սյուները 3 մարդու մահապատժի ենթարկելու համար, հայտնել է թուրքական Daily Sabah-ը: Մարդկանց կապել են սյուներին և հետո պայթեցրել դրանք:

Մեծ Բրիտանիայում գործող սիրիական իրավապաշտպան կազմակերպութունը նույնպես հաղորդել է մահապատժի մասին: Ըստ կազմակերպության, զոհերին ԻՊ ահաբեկիչները գերեվարել էին Պալմիրայում և նրա արվարձաններում:

Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել են Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը,

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել են Պալմիրայի հռոմեական դարաշրջանի ամֆիթատրոնը:

Հոկտեմբերի 4-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Սիրիայում գտնվող հնագույն Պալմիրայի գլխավոր հուշակոթողը` Հաղթակամարը: Հաղթական կամաըը Պալմիրայի այցեքարտն է համարվում: Այն դասվում է մ.թ.ա II դարին: Հաղթակամարը գտնվում էր անտիկ քաղաքի գլխավոր առևտրային փողոցի սկզբնամասում:

Օգոստոսի 30-ին ԻՊ գրոհայինները պայթեցրեցին Բելի տաճարը, որը համարվում էր հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը: Սեպտեմբերին նրանք երեք դամբարան պայթեցրին հնագույն Պալմիրայում: Շինությունները կառուցվել էին մ.թ.ա. 103-ից՝ 44 թվականներին, դրանց թվում էր նաև Էլաբելի աշտարակ-դամբարանը:

Սիրիայի պատմական արժեքների ոչնչացումն ու թալանը Դեր Զորի և Ռաքքայի գավառներում գրոհայինների տարբեր խմբավորումները սկսել էին դեռ «Իսլամական պետության» հայտնվելուց առաջ: Միայն Ռաքքայի ազգային թանգարանից գողացել են 527 ցուցանմուշ` դուրս բերելով Սիրիայի տարածքից: ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրա», «Ահրար աշ Շամ» խմբավորումների ահաբեկիչները ոչ միայն պատմական արժեքներով են մատակարարում սև շուկան, այլ նաև պայթեցնում են հին կառույցները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---