Ռուսաստանի ՊՆ-ն ստուգումներ է սկսում Գյումրիի ռազմակայանում![]() 27 հոկտեմբերի 2015 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է սկսել Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում: «Ստուգման ժամանակ հատկապես կարևորվելու է հերթապահ ստորաբաժանումների, պահակախմբերի ռեզերվային խմբերի և հրշեջ թիմերի պատրաստությունը պրակտիկ գործողություններին` անսպասելի հրահանգների դեպքում»,-ասվում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն և կգնահատեն կատարված աշխատանքը նախորդ ժամանակահատվածի համեմատ, այլ նաև կօգնեն հրամանատարներին գործնականում կազմակերպել նրանց աշխատանքը ստորաբաժանումների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա տեղակայված է Գյումրի քաղաքում: 2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.: Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |