ՌԴ ՊՆ-ն հետախուզական նոր անօդաչու սարքեր է փոխանցել Գյումրիի ռուսական ռազմակայանին

ՌԴ ՊՆ-ն հետախուզական նոր անօդաչու սարքեր է փոխանցել Գյումրիի ռուսական ռազմակայանին

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանին է փոխանցել «Օռլան-10» արդիական ռուսական հետախուզական համալիրներ, հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Օռլան-10» անօդաչու թռչող սարքերը մի շարք գործառույթներ կկատարեն հետախուզական ստորաբաժանումների համար` մեծ և լոկալ օբեյկտների դիտարկում իրականացնելով բարձր լեռնային տեղանքում, ինչպես նաև ապահովելով ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքները «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչ օրս կիրառվում էին «Նավոդչիկ-2» համակարգերը, որոնք ռազմակայանը ստացել էր 2014-ին: Համակարգի կազմում են «Գրանատ», «Զաստավա» և »Լեեր» անօդաչու թռչող սարքերը:

Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա, տեղակայված է Գյումրի քաղաքում:

2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.:

Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---