Խորհրդատվական ընկերությունը ՀՀ էներգետիկ ոլորտը կարգավորող 17 առաջարկ ունի

Խորհրդատվական ընկերությունը ՀՀ էներգետիկ ոլորտը կարգավորող 17 առաջարկ ունի

PanARMENIAN.Net - «Դելոյթ և Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ՀՀ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 2-րդ փուլի հաշվետվությունը: Դրա արդյունքով` ընկերությունը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի կարգավորման ոլորտում 17 ընդհանուր առաջարկ:

ՀԾԿՀ-ին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ՀԷՑ-ին և «Էներգետիկայի» ԳՀԻ-ն առաջարկվում է`

1. Ստուգել ՀԷՑ-ում կորուստների հաշվարկների արդյունքները՝ ԱՊՀ երկրներում իրենց գործունակությունն ապացուցած մեթոդաբանությունների և ծրագրերի համաձայն, ինչպես նաև կիրառել «Էներգետիկայի» ԳՀԻ ծրագրային ապահովումը ԱՊՀ առանձին երկրներում կորուստների հաշվարկի համար

2. Հաշվարկների արդյունքների հիման վրա կազմակերպել մասնագիտական քննարկում կորուստների հաշվարկի մոտեցումների վերաբերյալ ՀԷՑ-ի և «Էներգետիկայի» ԳՀԻ, և այլ շահագրգիռ կողմերի միջև

3. Հաստատել տեխնիկական կորուստների մակարդակի նվազեցման միջոցառումների ծրագիր

ՀԾԿՀ-ին և կարգավորվող ընկերություններին`

4. Սահմանել ծախսերի հիմնական տեսակների առավելագույն մակարդակը ողջ շղթայի համար՝ «արտադրություն-հաղորդում-առաքում և սպառում» մինչև հաջորդ սակագնային ժամանակաշրջանի սկիզբը

5. Մշակել նորմատիվային ցուցանիշների միասնական համակարգ (բենչմարկինգ) ողջ աշխարհում գործնականորեն ընդունված խթանող կարգավորման ներդրման շրջանակներում

6. Ապահովել ընկերությունների ծախսերի վերահսկողություն՝ դրանց նվազեցման նպատակային նորմատիվների սահմանման միջոցով

7. Մշակել ստացվող տեղեկատվության օպերատիվ վերլուծության մեխանիզմ ստուգացուցակների (checklists) միջոցով՝ փոխկապակցված ցուցանիշների և դրանց ներկայացման ճշգրտության ավտոմատ ստուգման հնարավորությամբ

8. Մշակել ընկերությունների ֆինանսական մոդելներ և ներդնել սակագնային տարբեր սցենարներում նրանց եկամուտների և ծախսերի թվայնացման պրակտիկան

9. Ներդնել խթանող կարգավորման մեթոդներ

10. Ex-post կարգավորումից (վերլուծություն՝ հիմնված ընկերության նախկինում ունեցած փաստացի ծախսերի հիման վրա) շեշտադրումը փոխադրել կանխատեսումային (ex-ante) կարգավորման

11. Սակագինը և/կամ դրա առանձին բաղկացուցիչները (ծախսերի մակարդակը, շահութաբերության նորմը, ներդրումները) սահմանել 3-5 տարի ժամկետով

12. Ներդնել ՀԾԿՀ աշխատակիցների վերապատրաստման կանոնավոր համակարգ

13. Մանրամասնորեն մշակել կարգավորողի կողմից սակագնային որոշումների կայ

ացման բացահայտման ալգորիթմը՝ նրա գործունեության թափանցիկությունը մեծացնելու նպատակով: Որպես առաջնահերթություն՝ պետք է ստեղծվի ընկերությունների կողմից հայտերի ներկայացման բաց և հասկանալի համակարգ, կարգավորողի կողմից կատարվող ճշգրտումների տրամաբանական հիմնավորմամբ

14. Մշակել արդյունավետության հիմնական ցուցանիշների (ԱՀՑ) համակարգ և ներդրնել կանխարգելիչ կարգավորման գործառույթ

ՀԾԿՀ-ին, ֆինանսների նախարարությանը և կառավարությանը`

15. Ապահովել պարբերական հիմունքներով կարգավորողի որոշումների անկախ գնահատման կազմակերպումը՝ հետազոտության արդյունքների պարտադիր հրապարակմամբ

16. Նախատեսել ՀԾԿՀ բյուջեի ուղղակի ֆինանսավորում շուկայի մասնակիցների կարգավորման վճարներից

17. Սահմանել կարգավորողի ֆինանսավորման բավարար ծավալներ, որոնք թույլ կտան պահպանել ընթացիկ աշխատակազմը և ներգրավել նոր մասնագետներ

Սեպտեմբերի 30-ին «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունն ավարտել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդատվական ծառայության 1-ին փուլի հաշվետվությունը։

Ըստ դրա՝ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ամբողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, խորհրդատվական ընկերության տեսանկյունից համարվում է հիմնավորված:

#ElectricYerevan

«Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնության անդամները հունիսի 19-ից նստացույց սկսեցին Ազատության հրապարակում: Արդեն ամսի 22-ին նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելու, բայց ոստիկանությունը փակել էր դեպի նախագահական տանող Բաղրամյան պողոտայի սկզբնամասը: Ցուցարարները որոշեցին նստացույցը շարունակել հենց ոստիկանական պատնեշի մոտ: 10 ժամ տևած նստացույցից հետո ոստիկանությունը բազմաթիվ կոչերից հետո գործողությունների դիմեծ՝ ջրցան մեքենայի միջոցով փորձելով ցրել նստացույցը: Դրանից բացի, ցուցարարների, ինչպես նաև ցույցը լուսաբանող մի շարք լրագրողների հանդեպ իրավապահները ֆիզիկական ուժ կիրառեցին, կոտրելով նաև տեսա- ու ֆոտոխցիկները: ավելի ուշ մոտ 25 մարդ բուժօգնության դիմեց՝ ստացված վնասվածքների պատճառով:

Ցույցի վայրից 237 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանության տարբեր բաժանմունքներ, որոնք ավելի ուշ բաց թողնվեցին:

Ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառումը զայրացրեց հասարակությանն ու հաջորդ երեկոյան Բաղրամյանում արդեն հազարավոր մարդիկ հավաքվեցին նույն պահանջով՝ չեղարկել սակագնի բարձրացման մասին ՀԾԿՀ որոշումը: Բազմաթիվ ցուցարարներ գիշերներ էին լուսացնում Բաղրամյան պողոտայում: Արդեն հունիսի 27-ին ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, ու մինչև դրա եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Նա ցուցարարներին կոչ արեց ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարեցին, թե շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր: Արդեն հաջորդ օրը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ցուցարարների հետ քննարկման արդյունքում որոշեցին՝ պետք է նստացույցը շարունակել Ազատության հրապարակում ու քննարկել հաջորդ քայլը, բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին: Այդպիսով, հավաքվածների մի մասը տեղափոխվեց Ազատության հրապարակ, մեծամասնությունը՝ մնաց Բաղրամյանում, նշելով, որ պահանջը չի փոխվել ու այնքան են մնալու, մինչև որոշումը չչեղարկվի, ոչ թե կասեցվի:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից նստացույցի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումից տուժած 16 քաղաքացի հայց ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Արդեն հուլիսի 3-ին ՀՀ ՀՔԾ-ն քրգործ հարուցվեց հունիսի 23-ի ցույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ֆիզիկական ուժի դեպքերի առթիվ: Գործը հարուցվեց ՀՀ ՔՕ 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---