Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել է. Ուղևորների թվում նաև հայ կար (թարմացված)

Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել է. Ուղևորների թվում նաև հայ կար (թարմացված)

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Ավելի ուշ, լրատվամիջոցները հայտնեցին, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Եգիպտոսում: Դա տեղի է ունեցել Եգիպտոսի հյուսիսում` Սինայի թերակղզու տարածքում: Ըստ Lifenews հեռուստաալիքի, այժմ որոնողական աշխատանքներ են սկսվել: Կատարվածի կապակցությամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմաիլը շտապ ընդհատել է աշխատանքային ուղևորությունն Իսրայել: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակել են կործանման վայրը:

Եգիպտական «Մասրավի» ինտերնետ-պորտալը ռազմական աղբյուրների վրա հղումով հայտնել է, որ Եգիպտոսի ռազմական ավիացիան բարձրացվել է տագնապով ռուսական օդանավի որոնման համար:

Ըստ Կահիրեի աղբյուրների, օդանավի կործանման պատճառ կարող էր լիներ շարժիչի խափանումը և ինքնաթիռը վերահսկելու անկարողությունը: Այն վարկածը, թե ինքնաթիռը կարող էին խոցել Սինայի թերակղզում կռվող գրոհայինները, բացառվել է:

LifeNews-ը հրապարակել է կործանված ինքնաթիռի ուղևորների ցանկը: Ուղևորների թվում կա նաև հայազգի Լ. Մնացականովի ազգանունը:

Մինչդեռ Reuters-ը որոնողափրկարարական գործողության մասնակիցների վրա հղումով հայտնում է, որ ուղևորներից ոմանք կարող է ողջ մնացած լինեն: «Մենք վիրավոր մարդկանց ձայներ ենք լսել ինքնաթիռի հատվածներից մեկում և հուսով ենք, որ կգտնենք ողջ մնացածների»,-ասել է փրկարարներից մեկը` հրաժարվելով սակայն նշել իր անունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---