Պայթյուն, ծեծկռտուք, գազ. Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Պայթյուն, ծեծկռտուք, գազ. Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը հաջողություն է համարել կուսակցության գրանցած արդյունքները իրենց վրա գործադրվող ճնշման պայմաններում: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հաղթահարել 10-տոկոսանոց շեմը, ստացանք քվեների 11 տոկոսը և խորհրդարանում երրորդ կուսակցության կարգավիճակը` սա հաջողություն է»,-ասել; է Դեմիրթաշը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արդյունքներից գոհ են նաև իշխող կուսակցությունում: Վարչապետ Դավութօղլուն նախնական արդյունքների հրապարակումից գրեթե անմիջապես հետո կոչ է արել երկրի կուսակցություններին աշխատել նոր սահմանադրության վրա, որը կփոխի երկրի կառավարման ձևը` անցում կատարելով կիսանախագահականից նախագահական կառավարման:

Վեճերը նոր սահմանադրության շուրջ ԱԶԿ ձախողման պատճառներից մենկն էին նախորդ խորհրդարանական ընտրոթյուններում: Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Սակայն քվերակության օրը, ինչպես և ընտարշավն ընդհանուր առմամբ լարված էր, հատկապես արևելյան շրջաններում, որտեղ առավելապես քրդեր են ապրում: Նուսահբինում, որը Մարդին գավառում է գտնվում, թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու, պայթյուն տեղի ունեցավ հենց քաղաքի կենտրոնում, գրում է Gazeta.ru-ն: Պայթյունից ոչ հեռու գտնվող առևտրի կենտրոնում բռնկման հետևանքով 20 մարդ է տուժել:

Ոստիկանության և ցուցարարների բախումներ են տեղի ունեցել քրդաբնակ Դիարբեքիրում: Ցուցարարները, որոնք դժգոհ էին ԺԴԿ արդյունքներից, դուրս էին եկել փողոց արդյունքների նախնական տվյալների հրապարակումից անմիջապես հետո, գրում է ՌԲԿ-ն: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:

Քրդամետ թեկնածուների հետ կապված մի շարք միջադեպեր են գրանցվել նաև այլ շրջաններում: Թուրքիայի հյուսի-արևմուտքում գտնվող Քիրքլարելի գավառում ԺԴԿ տեղի բաժանմունքի ղեկավար Ֆեյազ Շահինը փորձել է ընտրությունների դիտարկում կազմակերպել ընտրական տեղամասերից մեկում: Ոստիկանությունը բերման է ենթարկել նրան հանձնաժողովի անդամին դիմադրելու համար, որը պահանջել էր նրանից լքել տարածքը, քանի որ քաղաքական գործիչեը հրաժարվել էր ներկայացնել դիտորդի վկայականը: Շահինի հետ միասին բերման է ենթարկվել նաև կուսակցության ակտիվիստ Ադնան Քուրտը, գրումէ ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---