ԻՊ գրոհայինները մոտենում են Ասադի ուժերի կողմից վերահսկվող քրիստոնյաների քաղաքին

ԻՊ գրոհայինները մոտենում են Ասադի ուժերի կողմից վերահսկվող քրիստոնյաների քաղաքին

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Մահին քաղաքը և մոտենում են Սադադ քաղաքին, որը առավելապես քրիստոնյաներով է բնակեցված: Արվարձաններում կատաղաի մարտեր են ընթանում, հայտնել է Reuters-ը Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի վրա հղումով: Մահին գտնվում է Սիրիայի Հոմս գավառի հարավ-արևմուտքում: BBC-ին հայտնում է, որ այդ շրջանում ավիահարվածների մասին վերջին շրջանում մշտապես հայտնում էր ռուսական կողմը:

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ Մահինի գրոհի ժամանակ կառավարության բանակի մոտ 50 զինծառայող է զոհվել և մեծ քանակով ԻՊ գրոհայիններ, մասնավորապես ավիահարվածների հետևանքով, հայտնում է newsru.com-ը:

Նշվում է նաև, որ Սադադը ընդամենը 14 կմ հեռավորության վրա է Հոմս-Դամասկոս ռազմավարական մայրուղուց, որը միացնում է երկրի հյուսիսն ու հարավը: Կառավարական զորքերը հիմնականում վերահսկում են մայրուղուց դեպի արևմուտք ընկած շրջանները:

Մինչդեռ «Ալ Քայիդայի» պարագլուխ Այման ազ Զավահիրին կոչ է արել մահմեդականներին միավորվել, հակազդելու համար ՌԴ և Արևմուտքի «սպառնալիքին» Սիրիայում և Իրաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Համացանցում զետեղված իր ելույթում Ազ Զավահիրին հայտարարել է. «Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալևիներն ու «Հեզբբոլահը» համակարգում են իրենց պատերազմը մեր դեմ` միթե մենք չենք կարող դադարեցնել միմյանց դեմ պայքարն ու ուղղել մեր գործունեությունը նրանց դեմ»,-ասել է նա, հայտնում է Reuters-ը:

Դեռ սեպտեմբերին «Ալ Քայիդան» հայտարարում էր, որ չի ճանաչում ԻՊ հռչակած խալիֆայությունն ու նրա առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին, և առաջարկում էր միանալ իրենց պայքարին:

Ինչպես հայտնի է ռուսական ավիացիայի հարվածներից հետո ԻՊ-ն «սրբազան ջիհադ» է հայտարարել Ռուսաստանին: Փորձագետները նշում են, որ «Ալ Քայիդայի» և ԻՊ համագործակցությունը կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Իրավապաշտպաններն իրենց հերթին պնդում են, որ իրականում ռուսական ավիացիան գրոհում է այն տարածքները, որոնք ԻՊ-ն չի վերահսկում: Մոսկվան մերժում է մեղադրանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---