Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հեղինակներից մեկը կարող է դառնալ Ֆրանսիայի նախագահը

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը կայացած Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածուի ընտրություններում ձայների մեծամասնություն է ստացել 53-ամյա Սեգոլեն Ռուայալը: Ըստ նախնական հաշվարկների, նրա թեկնածությանը կողմ են քվեարկության մասնակցած Սոցիալիստական կուսակցության անդամների առնվազն 55 տոկոսը: Ընադմենը սոցիալիստներից թեկնածուի ընտրությանը մասնակցել է շուրջ 219 հազար մարդ: Չնայած, որ դեռեւս ընտրական հանձնաժողովը պետք է մշակի երկրի սահմաններից դուրս գտնվող Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամների քվեաթերթիկները, այնուամենայնիվ հենց Ռուայալն է «ձախերի» թեկնածուն, դա արդեն կասկածներ չի հարուցում:



2007 թվականի ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին Ռուայալի հիմնական մրցակիցը, հավանաբար, կլինի երկրի գործող ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին: Ակնկալվում է, որ մոտ ապագայում Սարկոզիի թեկնածությունը նախագահի ընտրությունների համար կառաջադրվի Ֆրանսիայի «աչերի» կողմից, հաղորդում է Լենտա.ռու-ն:



Նշենք, որ Սեգոլեն Ռուայալը Հայոց ցեղաասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի նախաձեռնողներից եւ հեղինակներից մեկն է, որն առաջին ընթերցմամբ ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---