The Irish Times. Եվրոպան մտահոգված է ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակով

The Irish Times. Եվրոպան մտահոգված է ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակով

PanARMENIAN.Net - Եվրոպան մտահոգված է Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության հաղթանակով արտահերթ խորհրդարանական ընտրություններում, քանի որ այդ հաղթանակը կասկածի տակ է դնում մամուլի ազատությունն ու մարդու իրավունքների պահպանումը երկրում: Այս թեմային անդրադարձել է The Irish Times-ը:

Լիրայի արժեզրկումը, մահապարտների կազմակերպած պայթյունները և պատերազմը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ միայն սրել են անկայունության զգացողությունը ընտրողների շրջանում, գրում է հեղինակը: Նա հայտնել է, որ այդ կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները ակտիվ պայքար են մղում կառավարության քննադատների դեմ: Նրանք վերահսկում են ընդդիմադիր հեռուստաալիքներն ու ձերբակալում են լրագրողներին, որոնք անբարյացակամ են արտահայտվում Էրդողանի հասցեին:

Խոսքի ազատության սահմանափակումը ԶԼՄ-ներում և մարդու իրավունքների ոտնահարումը դժգոհություն են առաջացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում: Ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Ֆարուկ Լոգօղլուն մտավախություն է հայտնել, որ Էրդողանի կուսակցության կառավարման օրոք «երկիրը հետադարձ ուղղությամբ կզարգանա բոլոր ոլորտներում»:

Սակայն Եվրոպայի համար Էրդողանի կուսակցության հաղթանակը ոչ միայն մտահոգության առարկա, այլ նաև որոշակի մխիթարանք, քանի որ հենց ԱԶԿ ղեկավարությունն է միգրացիոն ճգնաժամի ընթացքում ավելի քան 2 մլն սիրիացի փախստական ընդունել, հայտնում է Gazeta.ru-ն:

Էրդողանն իր հերթին ընտրություններից հետո կոչ է արել աշխարհին հարգանքով վերաբերվել խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում կուսակցությունը ստացել է քվեների մոտ 50 տոկոսը:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---