19  02.11.15 - Կոնվերս Բանկը շնորհավորեց դերասան Միքայել Պողոսյանին ժողովրդական արտիստ կոչմանը արժանանալու առթիվ

Կոնվերս բանկը շնորհավորել է Միքայել Պողոսյանին՝ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ

Կոնվերս բանկը շնորհավորել է Միքայել Պողոսյանին՝ ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ

PanARMENIAN.Net - Կոնվերս բանկը հյուրընկալել է դերասան Միքայել Պողոսյանին և շնորհավորել ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ: Հավաքվածները մաղթել են Միքայել Պողոսյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի նպաստ հայկական կինոյի և թատրոնի զարգացման:

«Յուրաքանչյուր հանդիպում Միքայել Պողոսյանի կերտած օրիգինալ և առատաձեռն կերպարների հետ պարգևում է հանդիսատեսին տոն և ուրախություն՝ իրական արվեստի հետ շփման հնարավորություն: Բանկը միշտ պատրաստ է աջակցել իր լավագույն ընկերներին և բարձր է գնահատում Միքայել Պողոսյանի ներդրումը գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում»,- ասել է Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Միքայել Պողոսյանը նշել է, որ բարձր է գնահատում Կոնվերս բանկի ուշադրությունը և աջակցությունը ոլորտին: Հատկապես շնորհակալական խոսքեր են հնչել «Եթե բոլորը…» ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար:

Միքայել Պողոսյանին Կոնվերս բանկի հետ կապում են երկար տարիների բարեկամական հարաբերություններ, նա նաև Բանկի դեմքն է:

Միքայել Պողոսյանը հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան- Լոս Անջելես- Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում: «Եթե բոլորը…» ֆիլմում գլխավոր դերի համար 2012-ին Պողոսյանն արժանացել է Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին :

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---