ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանի համար Ասադի պաշտոնավարման հարցը սկզբունքային չէ 4 նոյեմբերի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարման հարցը Ռուսաստանի համար սկզբունքային չէ: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ամենևին ոչ, մենք երբեք նման բան չենք ասել»,-հայտարարել է Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի համար սկզբունքային է այն հարցը, թե կշարունակի արդյոք Ասադը պաշտոնավարել Սիրիայում: Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի երկրի նախագահի ճակատագիրը: «Մենք չենք ասում, թե Ասադը պետք է մնա, կամ պետք է գնա»,-ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Իրավապաշտպաններն իրենց հերթին պնդում են, որ իրականում ռուսական ավիացիան գրոհում է այն տարածքները, որոնք ԻՊ-ն չի վերահսկում: Մոսկվան մերժում է մեղադրանքները: Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես եկան նաև Իրանի իշխանությունները: Երկրի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ Թեհրանը չի պնդում, թե Ասադը պետք է հավերժ պաշտոնավարի: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |