Ադրբեջանի համար անընդունելի են ուղղակի բանակցությունները ԼՂՀ հետ

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրում կարեւորը իրադարձությունների զարգացումն է տարածաշրջանում, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Կովկաս» կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ն վերջերս բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ինչպես հիշում եք, դեռեւս 2004 թվականին Եվրոպայի Խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ասել էր, որ Եվրոպային մարդիկ են հետաքրքրում, այլ ոչ թե տարածքներրը: Այնուհետեւ եղավ Աթկինսոնի բանաձեւը, որն ընդունվել է եւ մոռացվել: Բանակցությունների գլխավոր խնդիրը ուղղակի շփումների բացակայությունն է ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն ես չեմ կարծում, որ այժմ հնարավոր է մի իրավիճակ, երբ Ստրասբուրգում ԼՂՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունները նստեն մեկ սեղանի շուրջ: Ադրբեջանի համար դա ի սկզբանե անընդունելի է, դա նշանակում է նահանջ նախկին քաղաքականությունից»,-նշել է Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա նա արեց ամենը, ինչ իրենից պահանջվում էր` հասավ հրադադարի կնքմանը: Ներկայումս նրա համար արդիական է բանակցային գործընթացի շարունակությունը»,-ընդգծել է փորձագետը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---