Սիրիական զորքերն ազատագրել են Հալեպի «կյանքի ճանապարհը» 4 նոյեմբերի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ օրս այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա« ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք: Ակնկալվում է, որ նոյեմբերի 4-ին սիրիական բանակի հրամանատարությունը կվերսկսի երթևեկությունը ռազմավարական ավտոմայրուղով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազգային պաշտպանության ջոկատների և «Անապատի արծիվներ» աշխարհազորայինների աջակցությամբ մոտ 120 քկմ է ազատագրել` 50 բնակավայր Հալեպ գավառի հարավ-արևելքում: Հալեպից դեպի հարավ կառավարական ուժերը գրոհում են Էլ Հադերի ուղղությամբ, որտեղ գրոհայինների մեծ հենակետ կա: Դեպի Էլ Հադեր ճանապարհին ազատագրվել է 15 բնակավայր: Բանակին հաջողվել է առաջխաղացում ունենալ նաև գրոհայինների կողմից շրջապատված Կվեյրաս օդանավակայանի ուղղությամբ: Այդ ռազմավարական օբյեկտը գտնվում է Հալեպ-Ռաքքա մայրուղու հարևանությամբ: Կատաղի մարտեր են ընթանում Հոմսից դեպի հարավ-արևելք 85 կմ հեռավորության վրա: Տեղի զինյալները համալրել են ԻՊ շարքերը` խախտելով հրադադարը սիրիական բանակի հետ, որը պահպանվում էր 2013-ից ի վեր: Նրանց հաջողվեց գրավել Մհին քաղաք: Զորքերը կորուստներ են կրել և նահանջել են հարևան քրիստոնյա Սադադ քաղաք: Ըստ արաբական «Ալ Հայաթի», գրոհայինները ընդամենը 10 կմ հեռավորության վրա են Դամասկոս-Հոմս մայրուղուց, որը միացնում է երկրի հարավային և կենտրոնական գավառները: Սիրիական հրամանատրությունը շտապ կարգով ստորաբաժանումներ է տեղափոխում այդ շրջան: Միացել է նաև սիրիական օդուժը: Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |