Ստեփանակերտում Պաշտպանության բանակի սպաների համար բնակելի թաղամաս է կառուցվում

Ստեփանակերտում Պաշտպանության բանակի սպաների համար բնակելի թաղամաս է կառուցվում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է եւ կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:

Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք

Զինծառայողների համար բնակարաններ են կառուցվում նաև ԼՂՀ Մարտունի քաղաքում. 93 բնակարան ունեցող չորս շենքերի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2015 թվականի վերջ: Ներկայումս տարվում են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Նախագծի համաձայն՝ թաղամասը կունենա կենտրոնացված ջեռուցում և խաղահրապարակ: Բնակարանները կտրամադրվեն սոցիալապես անապահով, բազմազավակ և ՊԲ զինծառայողների ընտանիքների, մի մասը՝ հիփոթեքային վարկավորմամբ: Նոր թաղամասի կառուցման աշխատանքները իրականացվում է բարեգործական հիմունքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---