Թբիլիսին աշխարհի քիչ հայտնի գրավիչ քաղաքների առաջին տասնյակում է

Թբիլիսին աշխարհի քիչ հայտնի գրավիչ քաղաքների առաջին տասնյակում է

PanARMENIAN.Net - Բրիտանական The Daily Telegraph-ը հրապարակել է աշխարհի քիչ հայտնի քաղաքների վարկանիշը, որոնք կհետաքրքրեն նոր բացահայտումների սիրահար զբոսաշրջիկներին: Առաջին հորիզոնականում իտալական Բերգամոն է: Երկրորդ տեղում իսպանական Վիտորիա-Հասթեյսն է, երրորդը` Պորտուգալիայի հարավում գտնվող Տավիրա նավահանգիստն է:

Վարկանիշի առաջին տասնյակում է ընդգրկվել նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Ըստ պարբերականի, զբոսաշրջիկներն այստեղ կտեսնեն ինչպես ար-նուվո ոճով, այնպես էլ այս քաղաքին հատուկ բազմաթիվ պատշգամբներով շինություններ, որոնք առանձնահատուկ հմայք են հաղորդում քաղաքին: Չնայած բազմաթիվ նոր հյուրանոցներին և խանութներին` Թբիլիսին «պահպանում է իր ինքնատիպությունն ու իսկական բացահայոտւմ կարող է դառնալ ճանապարհորդների համար»:

Վարկանիշում տեղ են գտել նաև ֆրանսիական Նանտը, իսպանական Սեգովիան, գերմանական Լյուբեկը, լեհական Վրոցլավը, բուլղարական Պլովդիվը, իտալական Տրիեստը, սլովենական Մարիբորը և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---