Մխիթարյանն ադրբեջանական «Գաբալային» խփած գնդակի մասին. Սկզբունքային ոչինչ չկար, բայց գոլն ինձ դուր եկավ

Մխիթարյանն ադրբեջանական «Գաբալային» խփած գնդակի մասին. Սկզբունքային ոչինչ չկար, բայց գոլն ինձ դուր եկավ

PanARMENIAN.Net - Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բորուսիա» - «Գաբալա» (4-0) հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցումների հեղինակ:

Armfootball-ի հաղորդմամբ, Մխիթարյանը հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում նշել է, որ խփած գնդակն առանձնահատուկ չէր, բայց իրեն դուր եկավ: «Ինչ-որ հատուկ սկզբունքայնություն չկար», - ընդգծել է նա:

«Մինչև առաջին գոլը դժվար էր, սակայն դրանից հետո մրցակցի պաշտպանությունում դատարկ տեղեր առաջացան: Սկսեցինք ավելի շատ գրոհել: Երկրորդ գոլից հետո արդեն հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց, շնորհավորում եմ մեզ հաղթանակի առթիվ»,- ասել է Մխիթարյանը` խոսելով խաղի մասին: Նա նշել է նաև, որ «Գաբալան» լավ թիմ է, ու պատմել, որ ճանաչում է մարզչին ու որոշ խաղացողների:

Անդրադառնալով հոկտեմբերին թիմերի առաջին հանդիպմանը Բաքու չմեկնելու իր որոշմանը, Մխիթարյանը նշել է, որ որոշումն անվտանգության նկատառումներով էր պայմանավորված: Պատասխանելով նկատառմանը, որ Բաքվում նախկինում տարբեր սպորտային հանդիպումների են մասնակցել հայ ըմբիշներ, շախմատիստներ, Մխիթարյանը նշել է, որ ֆուտբոլն այլ հարց է: «Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մեկնեի Բաքու», - ասել է նա:

Դեռ սեպտեմբերին Ադրբեջանի և միջազգային մամուլում 3 օր շարունակ քննարկվում էր Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի լիգայի խաղին տեղի «Գաբալայի» հետ: Ադրբեջանական «Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովը հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ պետք է չթողեն Մխիթարյանին աչքի ընկնել Բաքվում: Այցի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը հանգեցրեց նրան, որ ակումբի ղեկավարությունն ու Մխիթարյանը որոշում կայացրեցին հայ ֆուտբոլիստի` Բաքու չմեկնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---