Sunday Times-ը հրապարակել է А 321-ում պայթյունի հավանական կազմակերպչի անունը

Sunday Times-ը հրապարակել է А 321-ում պայթյունի հավանական կազմակերպչի անունը

PanARMENIAN.Net - Բրիտանիայի կառավարությունում հայտարարում են, որ տվյալներ են ստացվել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Սինայում գործող օղակի առաջնորդ Աբու Ուսամա ալ Մասրին առնչություն ունի ռուսական А 321 ինքնաթիռում պայթյունի կազմակերպմանը: Այդ մասին հայտնել է Sunday Times-ը կառավարությունում սեփական աղբյուրների վրա հղումով:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

«Հրապարակվել է ահաբեկչության մեջ կասկածվողի անունը…Հետախուզության ղեկավարությունը կարծում է, որ ինքնաթիռը, կործանվել է ռումբի պայթյունի հետևանքով, որը հավաքել են ԻՊ Սինայում գործող օղակի անդամները: Եգիպտացի քարոզիչ Աբու Ուսամա ալ Մասրին համաձայնություն է կնքել ԻՊ հետ անցյալ տարի Սիրիայում»,-գրել է թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպե գրել է Lenta.ru-ն, Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՌԴ և Եգիպտոսի իշխանություններին գրոհայինի ձերբակալման կամ ոչնչացման գործում: Եթե այդպիսի քայլ ձեռնարկվի, Լոնդոնը կներգրավի Հատուկ օդային ծառայության (SAS) բրիտանացի աշխատակիցներին: Ըստ թերթի տվյալների, ռումբն ինքնաթիռ է անցկացրել Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: «Սև արկղերի» ձայնագրությունները թույլ են տալիս լսել պայթյունի աղմուկը, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,-հայտնել են քննիչները նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ թեև այս պահին լիակատար վստահություն չկա, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 չվերթը աղետի է ենթարկվել պայթյունի հետևանքով, սակայն «գնալով ավելի հավանական է դառնում, որ դա այդպես է»: Բրիտանիան արգելել է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց:

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 8-ից դեպի Եգիպտոս թռիչքներն արգելելու մասին, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է ՌԴ քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն»,-ասվում է փաստաթղում:

Փաստաթուղը հորդորում է զբոսաշրջային օպերատորներին և գործակալություններին չվաճառել դեպի Եգիպտոս ուղևորության փաթեթներ:

Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---