Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում![]() 9 նոյեմբերի 2015 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»: Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը», թուրքական Hurriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Կազմակերպությունը, 2014-2015-ը Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը: Զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների համար դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայում 2014-ին իրավական կարգավորումներ են կատարվել: Բայց դեռևս կան խոչընդոտներ. դրանք լեզվի, սոցիալական ինտեգրման և նյութական սղության խնդիրներն են: Թուրքիային կոչ է արվում ժամ առաջ աշխատանքներ սկսել սիրիացի երեխաների համար կրթության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ, իսկ միջազգային հանրությանը կոչ է արվում օգնել Թուրքիային այդ հարցում: 2015-ի սեպտեմբերի Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում Թուրքիային 1 մլրդ եվրո հատկացնելու որոշում է կայացվել: Գումարը կուղղվի սիրիացի փախստականների կարիքները հոգալուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |