Թուրքիայի մասին ԵՀ զեկույցը նշել է բացասական միտումները տարբեր ոլորտներում

Թուրքիայի մասին ԵՀ զեկույցը նշել է բացասական միտումները տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հրապարակել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարահին Թուրքիայի առաջընթացի մասին ամենամյա զեկույցը` նշելով բացասական միտումները օրենքի գերակայության, խոսքի և հավաքների ազատության ոլորտներում, ինչպես նաև դատական համակարգի անկատարությունը:

«Զեկույցը նշում է ընդհանուր բացասական միտումն օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պահպանման հարցում: Զգալի թերություններ են հայտնաբերվել օրենսդիր համակարգում, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության ոլորտում»,-ասվում է փաստաթղթում:

Ներկայացնելով զեկույցը Եվրախորհրդարանում` հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ «դա արտահայտվում է մասնավորապես լրագրողների և ԶԼՄ-ների հանդեպ ճնշում գործադրելու և ահաբեկելու մեջ, ինչպես նաև փոփոխություններում, որ ընդունվեցին համացանցը կարգավորվող օրենսդրության ոլորտում, ինչը թույլ է տալիս արգելափակել ԶԼՄ-ների բովանդակությունը»: Եվրահանձնակատարը դրական է արտահայտվել Սիրիայից և Իրաքից փախստականներին Թուրքիայի կողմից աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Զեկույցում նշվում է նաև անվտանգության հետ կապված իրավիճակի զգալի վատթարացումը: Եվրահանձնաժողովը նաև հորդորել է վերսկսել քրդական հարցի կարգավորումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եվրամիությանն անդամակության թեկնածուի կարգավիճակ ունի 6 երկիր` Ալբանիան, Իսլանդիան, Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չերնոգորիան: Մարտին Իսլանդիայի իշխանությունները հայտարարեցին ԵՄ-ին միանալու հայտը հետ կանչելու մասին:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---