Ջավախք հատուկ նշանակության զորքեր են մտցվել

PanARMENIAN.Net - Վրաստանի հատուկ նշանակության զորքերի 150 հոգուց բաղկացած զինված ջոկատը տեղակայվել է հայաբնակ Ջավախքում` ի պաշտպանություն Ժողովրդավարական դաշինքի վարչության անդամ Վահագն Չախալյանի նոյեմբերի 20-ին այստեղ կայացած հանրահավաքից հետո: Հիշեցնենք, որ հանրահավաքը տեղի է ունեցել վրաց-հայկական սահմանի «Բավրա» սահմանային անցակետի մոտ, որի արդյունքում փակվել էր Գյումրի-Ախալքալաք մայրուղին: Նշենք, որ հանրահավաքում հնչած պահանջների թվում էր նաեւ ջավախահայերի համար Հայաստանի պետական սահմանը հատելիս մաքսային ռեժիմը պարզեցնելու վերաբերյալ պահանջը: Ըստ աղբյուրի, Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության զորքերը բերվել են շրջան տեղի հայերին վախեցնելու եւ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Ըստ Դաշինքի, ոգեւորված դրսից ստացած աջակցությունից Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջանի ոստիկանության աշխատակիցները սադրանքներով փորձում էին ընդհատել սահմանի մոտ ընթացող հանրահավաքը, սակայն, նրանց փորձերին հակառակ հանրահավաքն անցավ քաղաքակիրթ, խաղաղ եւ կազմակերպված:



Նոյեմբերի 20-ին տեղի ժամանակով 12:30-19:00 տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է շուրջ 700 մարդ, իսկ անցակետը շրջափակել էին 100 ավտոմեքենա: Փակվել էր նաեւ Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղին: Բացառություն է արվել միայն այն ավտոմեքենաների համար, որոնց մեջ փոքր երեխաներ կամ հիվանդներ են եղել: Ինչպես հաղորդում է Դաշինքը, մյուս վարորդներն ու նրանց ուղեւերոները, լիովին կիսելով հանրահավաքի մասնակիցների պահանջները, պատրաստակամությամբ միացել են հանրահավաքին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---