ԼՂՀ նախագահ. Պատրաստ ենք քննարկել հակաահաբեկչական պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը

ԼՂՀ նախագահ. Պատրաստ ենք քննարկել հակաահաբեկչական պայքարում Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հերքել է որոշ լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե միջազգային միջնորդները ճնշում են գործադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա` ստիպելու համար նրանց համաձայնվել հակամարտության կարգավորմանը, հրաժարվելով որոշ տարածքներից:

«Այն պնդումները, թե ինչ-որ ճնշում է գործադրվում Հայաստանի և Ղարաբաղի վրա, չի համապատասխանում իրականությանը: Եթե այդպիսի ճնշում լիներ, Հայաստանի իշխանություններն ուղղակի կասեին այդ մասին»,-ասել է Սահակյանը, հայտնում է ՌԲԿ-ն:

Հարցին, թե հնարավոր համարում, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո Լեռնային Ղարաբաղը միանա Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին, Սահակյանը նախ արձագանքել է, թե այն, որ Լեռնային Ղարաբաղը կարողանում է դիմակայել Ադրբեջանի հարձակումներին, արդեն հակաահաբեկչական պայքարի դրսևորում է, ապա հավելել է եթե Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է բանակցել այդ հարցի շուրջ,հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցից հետո ռուսական «Կոմերսանտը» գրել էր, թե իբր հանդիպման ժամանակ քննարկվել է նախկին ԼՂԻՄ հարակից տարածքների հանձնման հնարավորությունը Ադրբեջանին, բացառությամբ 1-2-ի, ապառազմականացման և հակամարտությունը բացառապաես խաղաղ ճանապարհով կարգավորելու Բաքվի համաձայնության դիմաց:

Համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2009-2013թթ.-ի հայտարարությունների՝ հակամարտության լուծումը ներառում է տարրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ գործողություններ։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ ԼՂՀ հարցի քննարկումը, ասել է. «ԼՂՀ հիմնահարցի համապարփակ կարգավորման հարցում ՀՀ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների համար անընդունելի է առանձնացնել ու քննարկել ինչ-որ բաղադրիչներ»:

ԼՂՀ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին: «Առանց մեր անմիջական մասնակցության ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել: Սա պետք է լինի ելման կետը: Պատմության մեջ չկա այնպիսի դեպք, երբ մի ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշվել է առանց նրա մասնակցության»,-ասել է Բակո Սահակյանը: Նա հավելել է, որ պետք է վերականգնել ձևաչափը, որը սահմանվել է 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում:

ԼՂՀ նախագահը մամուլի ասուլիսում կրկին շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---