Ահաբեկչություն Բեյրութում. 43 մարդ է զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան

Ահաբեկչություն Բեյրութում. 43 մարդ է զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Բեյրութի հարավային շրջանում երկու պայթյունի հետևանքով 43 մարդ է զոհվել, ևս առնվազն 239-ը վիրավորվել է։

Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը:

Պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Նրանցից մեկը, ով ողջ է մնացել, քննիչներին հայտնել է, որ հավաքագրված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, փոխանցում են Լիբանանի անվտանգության մարմինները: Ինչպես հայտնել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը, ահաբեկիչները շահիդների գոտիներ են կրել:

Սոցցանցերում շրջանառվում է «Իսլամական պետության» անունից տարածված մի հայտարարություն, որում խմբավորումը ստանձնում է Բեյրութի ահաբեկչությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ նախնական տվյալների, 2 պայթյուն է տեղի ունեցել` մեկը շիաների մզկիթի մոտ, մյուսը` 150 մ հեռավորությամբ առևտրի կենտրոնի մոտ:

Իշխանությունները փորձում են շրջափակել հարձակման թիրախ դարձած թաղամասերը: Բեյրութի այդ հատվածն ամենախիտ բնակեցվածներից է, այստեղ առավելապես շիա մահմեդականներ են ապրում: Այս թաղամասը վերահսկում են «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչները, որի գրոհայիններն ակտիվ մասնակցություն ունեն Սիրիայի հակամարտությունում նախագահ Բաշար Ասադի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---