Հայ գաղթականների մասին «Լուսնային հրեշը» պիեսը բեմադրվել է Չիկագոյում

PanARMENIAN.Net - Ռիչարդ Կալինոսկու «Լուսնային հրեշը» պիեսը հայ գաղթականների կյանքի մասին է, որոնք վերապրել են 1915 թվականի ցեղասպանությունը եւ հիմնավորվել Միլուոկիում, բեմադրվել է Չիկագոյի Trap Door Theatre թատրոնում: Պիեսի բեմականացմանն աջակցել է Իլինոյսի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը, որը պրեմյերային էր հրավիրել Չիկագոյի հայ համայնքին: Տոմսերի վաճառքից ստացված գումարի մի մասը կհատկացվի Չիկագոյի շրջանում Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության աջակցությանը: Պիեսը բեմի վրա է նոյեմբերի 9-ից, վերջին ներկայացումը կլինի դեկտեմբերի 17-ին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:



Նշենք, որ 2004 թվականին «Լուսնային հրեշը» մեծ հաջողությամբ ցուցադրվեց Մոսկվայում հայ ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի բեմականացմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---