Ա.Մութալիբովը Ղարաբաղի մասին. Անհրաժեշտ է ձերբազատել ժողովրդներին դիմակայությունից23 նոյեմբերի 2006 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ելնելով նրա առանձնահատկությունից, չպետք է լուծվի միայն պաշտոնական, եւ հաճախ արձանագրային, բանակցությունների ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը: Նրա խոսքերով, մոտեցումները խնդրին պետք է ավելի լայն շրջանակով դիտարկվեն: «Գործի պետք է կոչվի միջոցառումների մի լայն ծրագիր, որի օգնությամբ հարկավոր է վերացնել փլատակները, որոնք այժմ կան կարգավորման ուղիների վրա: Անհրաժեշտ է նաեւ փոխզիջում ապահովել կողմերից յուրաքանչյուրի մոտեցումներում հակամարտության կարգավորմանը»,-նշել է նա: ԱՀ նախկին նախագահը գտնում է, որ անհրաժեշտ է ձեւավորել միասնական կարծիք բանակցությունների յուրաքանչյուր կողմի իշխանությունների եւ ընդդիմության մոտ, բացառելու համար շահարկումները ներքաղաքական նպատակներով, որոնք կարող են ի չիք դարձնել ցանկացած բանակցություն: «Բավականին քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի հիմնական նպատակը լինի ձերբազատել ժողովրդներին դիմակայությունից եւ ճանապարհ հարթել խաղաղության եւ առաջընթացի համար հակամարտություններով հագեցած այդ տարածաշրջանում»,-ընդգծել է Մութալիբովը, հաղորդում է Day.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |