Ռուսաստանի հեռուստաալիքները պահանջել են ադրբեջանական հեռուստաընկերություններից պահպանել հեղինակային իրավունքները23 նոյեմբերի 2006 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հեռուստաալիքները կոչ են արել ադրբեջանական «B&BTV Communication» հեռուստաընկերությանը պահպանել օրենսդրությունը հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտում: Ինչպես ասվում է «Առաջին ալիք» ԲԲԸ-ի, «ՆՏՎ հեռուստաընկերության» եւ այլ ընկերությունների համատեղ հայտարարության մեջ, դիմումի համար առիթ է հանդիսացել «Ադրբեջանում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման հեղինակային եւ հարակից իրավունքների կոպիտ խախտումը»: Ռուսաստանի հեռուստաալիքները պահանջել են շուտափույթ բանակցություններ անցկացնել այդ իրավուքների սեփականատերերի հետ անհրաժեշտ լիցենզիոն համաձայնագրերի կնքման վերաբերյալ` հեռուստատեսային ալիքների միջազգային տարբերակների հեռարձակման համար, նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |