Անկարան մեղադրում է Եվրամիությանը շանտաժի համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ կտրուկ անցան ճգնաժամային փուլ այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը հայտարարեց, թե դեկտեմբերի 6-ը վերջին ժամկետն է կիպրոսյան հարցի լուծման համար, գրում է թուրքական «Զաման» թերթը: Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի, Անկարան որեւէ քայլ չի ձեռնարկի, եթե նրա առջեւ դնեն անընդունելի առաջարկներ: Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը շաբաթ օրը մեկնում է Հելսինկի խորհրդականների հետ խորհրդատվությունից հետո: «Եթե մենք հարցը լուծելու ուղի գտնենք, մենք ուրախ կլինենք, սակայն Թուրքիան կատարել է իր պարտավորությունները: Ստորագրելով արձանագրությունը, մենք ակնկալում էինք, որ ԵՄ-ն կսկսի ազատ առեւտուր իրականացնել Թուրքական Կիպրոսի հետ, ընդգծել է ԱԳՆ ղեկավարը, նշելով «շանտաժի կան ծայրահեղ ժամկետներ սահմանելու անթույլատրելիությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---