Թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում Ռեջեթ Էրդողանին տեսնել նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Թուրքերի կեսից ավելին չեն ցանկանում վարչապետ Ռեջեփ Էրդողանին տեսնել նախագահի պաշտոնում, վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որ անց է կացրել Kanal D հեռուստաընկերությունը: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են հինգշաբթի, անց է կացվել Թուրքիայի ինը խոշորագույն քաղաքներում նոյեմբերի 18-19-ին: Հարցման է ենթարկվել 1273 մարդ: Հաջորդ տարվա մայիսին սպառվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի իշխանության յոթամյա ժամկետը: Այդ պաշտոնի համար առավել հավանական թեկնածուն, ըստ թուրք քաղաքագետների եւ ԶԼՄ-ների, ներկայիս կառավարության ղեկավարն է:



Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 51 տոկոսը դեմ է Էրդողանի ընտրությանը նախագահի պաշտոնում: Նրանք մտավախություն ունեն, որ նախագահի պաշտոնում իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավար` վարչապետի ընտրությունը սպառնում է աշխարհիկ Թուրքիայի հիմքերին:



Հարցվածների մեկ երրորդից ավելին հայտարարել է, որ չի ցանկանա, որ Էրդողանը նախագահ ընտրվի, քանի որ նա կարծր քաղաքական գործիչ է եւ չի գնում զիջումների: Այդ տեսակետն ունեցողների մեծ մասը բարձրագույն կրթությամբ մարդիկ են: Ըստ սոցիոլոգների, մասնակիցների 35 տոկոսը արտահայտվել է Էրդողանին նախագահ ընտրելու օգտին, դրանում ոչ մի սպառնալիք չտեսնելով երկրի համար, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---