Air France-ի 2 ինքնաթիռ փոխել է երթուղին պայթյունների սպառնալիքի պատճառով![]() 18 նոյեմբերի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Air France ավիաընկերությունը հաստատել է, որ Վաշինգտոնից և Լոս Անջելեսից Փարիզ ուղևորվող ինքնաթիռները ստիպված են եղել փոխել ուղղությունը` «թռիչքի ժամանակ հեռախոսով ստացած անանուն սպառնալիքների պատճառով»: «Անվտանգության նկատառումներից ելնելով Air France-ը որոշում է կայացրել վայրէջք կատարել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Air France-ի 2 ինքնաթիռ ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով: Ըստ KSL հեռուստաալիքի, Լոս Անջելեսից Ֆրանսիա ուղևորվող 65 չվերթն իրականացնող A-380 օդանավը ուղղություն է վերցրել դեպի Սոլթ Լեյք Սիթի` ռումբի մասին սպառանալիքից հետո: Ինքնաթիռում 497 ուղևոր կար: Ինչպես հայտնել է CBC հեռուստաալիքը, Վաշինգտոնից Փարիզ թռչող Boeing 777-ը հարկադիր վայրէջք է կատարել Գալիֆաքսի օդանավակայանում: Ինքնաթիռում 298 ուղևոր է եղել: Ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել, ուղևորները տարհանվել են: Իշխանությունները ստուգում են սպառնալից ազդանշանները: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |