Վ.Իստրատով. Ղարաբաղի հակամարտությունը չի հաջողվի լուծել ՄԱԿ-ում բանաձեւի ընդունմամբ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի հաջողվի լուծել ՄԱԿ-ում բանաձեւի ընդունմամբ: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Անհնար է կարգավորել հակամարտությունը կողմերին ինչ-որ բան թելադրելով կողքից: Կողմերն իրենք պետք է պայմանավորվեն այս հարցում եւ նրանք գիտնե կարգավորման ուղիները: Սկզբունքայնորեն երկու կողմն էլ գիտի, թե ինչ պետք է անի: Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, դա հակամարտություն է, որի կարգավորումը ժամանակավորապես հետաձգվել է»,-նշել է Իստրատովը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---