Թուրք երկրպագուները սուլել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին լռության րոպեի ժամանակ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Հունաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ հայտարարված լռության րոպեն: Թուրքերը սուլել են Փարիզի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ հայտարարված լռության րոպեի ժամանակ: Ավելին, երկրպագուները «Ալլահ աքբար» էին վանկարկում: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում, հայտնում է Gazeta.ru-ն: Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեքսիս Ցիպրասը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Photo: Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |