Ադրբեջանցի երկրպագուներն անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը![]() 18 նոյեմբերի 2015 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Մոլդովայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների հանդիպումը: Խաղի մեկնարկից առաջ հայտարարվել է Փարիզում ահաբեկրության զոհերի հիշատակին լռության րոպե: Սակայն ոտքի կանգնելուց ու զոհվածների հիշատակը հարգելու փոխարեն հավաքված երկրպագուները սուլել են սկսել: Խաղը ցուցադրվում էր ուղիղ հեռարձակմամբ, նշում է Oxu.az-ը: Նմանատիպ միջադեպ էր գրանցվել Ստամբուլում. Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները սուլոցներով են դիմավորել Հունաստանի հետ ֆուտբոլային խաղից առաջ հայտարարված լռության րոպեն: Ավելին, երկրպագուները «Ալլահ աքբար» էին վանկարկում: Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեքսիս Ցիպրասը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |