Իրանում ահաբեկչական խմբավորման անդամներ են ձերբակալվել![]() 19 նոյեմբերի 2015 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։ Գործողության ընթացքում առգրավվել է նաև զենք և զինամթերք։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ տարածած հայտարարությունը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մոհարրամ ամսին (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում) չեզոքացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 խումբ, Farsnews լրատվական գործակալությանը հղումով գրում է Razm.info-ն: Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգը սահմանակից է Իրաքին, որտեղ ԻՊ զգալի տարածքներ է վերահսկում։ Մինչ այդ, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆաարին նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններից հետո հայտարարել էր, որ իր երկրի հատուկ ծառայությունները Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: Իրանի հետախուզության նախարարը նոյեմբերի 15-ին հայտարարել էր նաև երկրում անվտանգությունն ապահովվելու ուժեղացման մասին, ինչը պայմանավորված էր Լիբանանում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |