Ռուսաստանի եւ ԵՄ հարաբերությունները չի կարելի սահմանափակել միայն «սառեցված հակամարտությունների» խնդրով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբեությունները չի կարելի սահմանափակել առանձին «ոլորտային» թեմաներով, իսկ քաղաքական ոլորտում` միայն հետխորհրդային տարածքում «սառեցված հակամարտությունների» խնդրով: Այդ մասին «Ռուսկայա միսլ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր համագործակցությունը շատ ավելի լայն է եւ ընդգրկում է մեր քաղաքացիների կյանքի փաստացի բոլոր ոլորտները: Պետք է կողմնորոշվել դեպի նոր դրական նպատակներ, մշտապես համագործակցության ուղիներ բացելով բոլոր եվրոպացիների, նրանց համատեղ գործարար, մարդասիրական նախաձեռնությունների եւ նախագծերի համար»,-նշել է նա: «Համոզված եմ` անհրաժեշտ է խոսել ռազմավարական համագործակցության իրավական հիմքեր ստեղծելու եւ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մասին: Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովին մենք նախատեսում ենք քննարկել հարցերի մի ամբողջ խումբ, կապված մեր հարաբերությունների հենց նման իրավապայմանագրային բազայի կառուցման հետ: Ընդհանուր առմամբ մենք տրամադրված ենք գործնական եւ կառուցողական երկխոսություն վարել Ռուսաստան-ԵՄ համագործակցության բոլոր ուղղություններով»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---