ՖԻՖԱ-ն կքննի թուրք երկրպագուների պահվածքը լռության րոպեի ժամանակ19 նոյեմբերի 2015 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն կքննի թուրք երկրպագուների պահվածքը Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղի ժամանակ, երբ թուրք երկրպագուների մեծ մասն անհարգալից վերաբերմունք դրսևորեց Փարիզի զոհերի հիշատակին հայտարարված մեկ րոպե լռությանը, հայտնում է vesti.ru-ն: Լռության րոպեի ժամանակ թուրք երկրպագուները սուլել են և «Ալլահ աքբար» վանկարկել: Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում: Խաղին ներկա են եղել երկու երկրների վարչապետներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեքսիս Ցիպրասը: «Դեռևս վաղաժամ է կարգապահական հետաքննության մասին խոսելը: Սկզբից մենք պետք է քննենք այս իրավիճակին առնչվող բոլոր նյութերը»,-հայտարարել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Մինչդեռ համացանցում ակտիվ տարածվում է այդ պահի տեսագրությունը` լավ լսվում են թուրք երկրպագուների սուլոցներն ու բղավոցները ի պատասխան զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու կոչին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |